Աֆղանստանի նախկին նախագահը տնային կալանքի տակ է
Aug 26, 2021
1 min read

Քաբուլում տնային կալանքի է ենթարկվել Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզան և ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլաը, հայտնում է CNN-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը թալիբները զինաթափել են նրանց թիկնապահներին ու առգրավել են մեքենաները: Հիշեցնենք, որ ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Քարզայը, Աբդուլլահինն ու Իսլամական կուսակցության մեկ այլ առաջնորդ կներգրավվեն «Թալիբան»-ի կողմից ձևավորող երկրի ղեկավարման նոր խորհրդի մեջ։ Նշվում է, որ խորհրդի կազմում կլինի 12 մարդ։




Comments