Աֆղանստանի նախագահը վայր դրեց լիազորությունները
Aug 15, 2021
1 min read

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին համաձայնել է վայր դնել իր լիազորությունները: Այս մասին հայտնում է RIA-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանի նախագահը համաձայնել է երկրի ղեկավարությունն անցնցում հանձնել անցումային շրջանի վարչակազմին:
Քիչ առաջ էլ «Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտնել է երկրի ողջ տարածքում իր կողմից բացարձակ վերահսկողություն սահմանելու մասին, տեղեկացրել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։ Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ օտարերկրացիները պետք է լքեն Քաբուլը կամ գրանցվեն նոր ձևավորվող իշխանության մարմիններում։




Comments