top of page

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական է տվել թալիբների հետ բանակցություններից հետո

Aug 15, 2021
1 min read

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին «Թալիբան»-ի հետ բանակցություններից հետո վայր կդնի իր լիազորությունները, հաղորդում է OpIndia-ն: Սպասվում է, որ Թալիբանի ռեժիմի ներքո Աֆղանստանի նոր նախագահը կդառնա մոլլա Աբդուլ Գանի Բարադարը:

Ավելի վաղ թալիբների պատվիրակությունը՝ մոլլա Աբդուլ Գանի Բարադարի գլխավորությամբ, մտել էր նախագահական պալատ այն բանից հետո, երբ թալիբները սկսել էին Քաբուլի գրոհը:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդն իր հայտարարության մեջ ասել էր, որ թալիբները մայրաքաղաքն «ուժով» չի վերցվի:

Թալիբները նաեւ կոչ են արել նախագահ Աշրաֆ Գանիին հանձնվել՝ արյունահեղությունից խուսափելու համար:

 
 
 

Comments


bottom of page