top of page

Աֆղանստանի ԿԲ-ն սահմանափակում է շաբաթական մինչեւ 200 դոլարի չափով միջոցների կանխիկացումը

Aug 29, 2021
1 min read

Աֆղանստանի De Afghanistan Bank կենտրոնական բանկը բոլոր մասնավոր եւ միջազգային բանկերից պաշտոնապես պահանջել է սահմանափակել իրենց հաճախորդների մինչեւ 200 ԱՄՆ դոլարի չափով միջոցների բանկային դուրս բերումը, հաղորդում է The Khaama Press-ը:

Ներկայացված ուղեցույցում ասվում է, որ որոշումն ընդունվել է Աֆղանստանում ֆինանսական դժվարությունների առաջացման ֆոնին եւ այդ միջոցառումները ժամանակավոր են:

Այդ որոշումն ընդունվել էր մի քանի ժամ անց, երբ հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել Քաբուլի փողոցներ եւ բողոքել ընդդեմ բանկերի փակման:

ԿԲ-ն նաեւ կարգադրել է Աֆղանստանի բոլոր մասնավոր բանկերին վերականգնել իրենց գործունեությունը՝ համաձայն կենտրոնական բանկի սկզբունքների եւ օրենքների:

Դա կապված է հանգամանքի հետ, որ օգոստոսի 15-ից հետո, երբ թալիբները ներթափանցել են Քաբուլ, բանկային սպասարկումն անհասանելի է:

Մարդիկ բախվել են լուրջ խնդիրների հետ, գործատուներն ի վիճակի չեն վճարել աշխատավարձ, իսկ աշխատակիցների մոտ ավարտվել են փողերը, երբ թալիբները զավթել են Աֆղանստանում իշխանությունն առանց մարտերի:

 
 
 

Comments


bottom of page