top of page

Աֆղանստանի թալիբները հայտարարել են, որ ցանկանում են բանակցությունների միջոցով լուծել երկրի խնդիրները

Jul 18, 2021
1 min read

Աֆղանստանի թալիբների առաջնորդներից մեկը՝ Խիբաթուլլա Ախունդզադան, կիրակի օրը հանդես է եկել Աֆղանստանում հակամարտության քաղաքական կարգավորման օգտին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Չնայած հաջողություններին, իսլամական էմիրությունը (թալիբներն այսպես են անվանում Աֆղանստանը) աջակցում է երկրում քաղաքական կարգավորմանը»,-հայտարարել է Ախունդզադան:

Նա այս դիրքորոշումը հայտնել է Աֆղանստանի իշխանությունների և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել Դոհայում:

«Եկեք ինքնուրույն լուծենք մեր խնդիրները, փրկենք մեր երկիրը ճգնաժամից»,-ասել է նա:

Քաբուլի իշխանությունների և «Թալիբան»-ի ներկայացուցիչների բանակցությունները տեղի են ունենում երկրում իրավիճակի բարդացման ֆոնին: «Թալիբան» շարժումը վերահսկողություն է հաստատել երկրի տարբեր շրջաններում գտնվող նշանակալի տարածքների վրա:

 
 
 

Comments


bottom of page