top of page

Աֆղանստանի դիմադրության մարտիկներին հաջողվել է թալիբներից ազատագրել Փանջշեր նահանգը

Sep 5, 2021
1 min read

Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերը վերականգնել են Փարյան շրջանի վերահսկողությունը, հայտնել է հակաթալիբանյան ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին:


«Փանջշեր նահանգի Փարյան շրջանը ամբողջությամբ մաքրվեց թալիբներից: Առնվազն հազար ահաբեկիչ շրջափակման մեջ է հայտնվել : Բոլոր գրոհայինները նահանջի և փախուստի ընթացքում ոչնչացվել կամ գերեվարվել են դիմադրության մարտիկների կողմից »,-Ֆահիմ Դաշտիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։


Հյուսիսային Աֆղանստանի լեռնային Փանջշեր նահանգը օգոստոսի 15 -ին երկրում իշխանությունը զավթած թալիբների ռեժիմի դիմադրության կենտրոնն էր դարձել:

 
 
 

Comments


bottom of page