top of page

Աֆղանստանը կարևոր ու որոշիչ դիրք ունի. Ստեփան Դանիելյան

Aug 18, 2021
1 min read

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Ամերիկայի համար Աֆղանստանի նշանակությունն այն էր, որ խոչընդոտում էր Միջին Ասիայի, Չինաստանի, Հնդկաստանի ու ողջ տարածաշրջանի համար ստրատեգիական կոմունիկացիաների կառուցման հնարավորությունը' Հնդկական Ծովի, Պարսից Ծոցի, Սև Ծովի միջև կապի խնդիր կար։ Այդ առումով Աֆղանստանը կարևոր ու որոշիչ դիրք ունի։ Ուղղակի հիշեցնեմ, որ Արցախի պատերազմի աշխարքաղաքական խնդիրներից գուցե գլխավորը կոմունիկացիաների բացման խնդիրն էր, այս առումով երկու դեպքերի կապն ակնհայտ է։ Ըստ երևույթին, հիմա հիմնական խաղն այդ կոմունիկացիաների վերահսկման համար պայքարն է լինելու»։

 
 
 

Comments


bottom of page