Արևմուտքը ձգտում է խարխլել ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ տարածքում. ՌԴ ԱԳՆ
Apr 14, 2022
1 min read

Արեւմտյան երկրները ձգտում են խաթարել ինտեգրացիոն գործընթացները Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։ «Արեւմուտքն ակնհայտորեն ձգտում է խարխլել ինտեգրացիոն գործընթացները Համագործակցության տարածքում։ Այս իրավիճակում հատկապես կարեւոր է ԱՊՀ-ում գործող անվտանգության մեխանիզմների հարմարեցումը ժամանակակից իրողություններին, Համագործակցության շրջանակներում աշխատանքի համակցումը ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի հետ: Այդ գործունեությունը շարունակվում է»,- ասել է Եվդոկիմովը։ Նա ընդգծել է, որ այդ աշխատանքում կարեւոր է լինել ճկուն եւ ստեղծագործ, չսահմանափակվել որեւէ ձեւաչափով, այլ կիրառել դրանցից յուրաքանչյուրի ամենաարդյունավետ պրակտիկան։




Comments