Արևմուտքը կարող է պատժամիջոցներ սահմանել թալիբների դեմ
Aug 24, 2021
1 min read

Աֆղանստանում ստեղծված իրավիճակը կդառնա քննարկման թեմա՝ այսօր կայանալիք «Մեծ յոթնյակի» արտահերթ հանդիպման ժամանակ, փոխանցում է Euronews-ը: Լրատվամիջոցի տվյալներով, հանդիպման նախաձեռնողը Մեծ Բրիտանիան է՝ ի դեմս վարչապետ Բորիս Ջոնսոնի: Հանդիպման նպատակն է՝ համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նպաստելու Աֆղանստանից մարդկանց տարհանման ժամկետների երկարաձգմանը: Իրենց հերթին, թալիբները թշնամաբար են տրամադրված այդ հարցում՝ հայտարարելով, որ դա իր հետևանքը կունենա: Նշվում է նաև, որ «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդների հանդիպման կարևոր թեմաներից կարող է լինել թալիբների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:




Comments