top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները


Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։ Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։ Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 10-12 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի 20 աշխատակից և N զորամասի 23 զինծառայող: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։ Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 24 փրկարար ծառայող։ Այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page