top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախում քաղաքացիների ընդունման կետում խաղաղապահները ստացել են օգնության ավելի քան 3,5 հազար դիմում


Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնում աշխատանքը շարունակում է քաղաքացիների ընդունման կետը: Այնտեղ արդեն գործում է «թեժ գիծ»՝ անհետ կորած զինծառայողների որոնումների, հումանիտար օգնության ցուցաբերման, աշխատանք գտնելուն նպաստելու համար եւ այլ խնդրահարույց թեմաներով տեղեկություններ հավաքելու նպատակով, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Քաղաքացիների ընդունման կետ օգնության է դիմել ընդհանուր ավելի քան 3,5 հազար մարդ: Այդ թվում ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծի» հեռախոսահամարով: Հերթապահող սպաները, որոնք դիմումներն ընդունում են հեռախոսազանգերով կամ անձամբ, պարտադիր հստակեցնում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայաղոի կորելու հավանական տարածքի մասին տեղեկությունները եւ գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Հետագայում անհետ կորածների որոնման աշխատանքներն իրականացնում են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները`համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ: Բոլոր դիմումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա եւ փոխանցվում որոնման համատեղ խմբերին: Բացի Լեռնային Ղարաբաղի բնակիչների դիմումներով աշխատելուց, ռուսական խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնը սկսել է հասցեական հումանիտար օգնության առաքումը: Նախօրեին խաղաղապահ զորախմբի զինծառայողները ավելի քան 650 կիլոգրամ մարդասիրական օգնություն են փոխանցել Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքներին եւ հարկադիր տեղահանվածներին, որը տրամադրել էին «Ռուսական հումանիտար առաքելություն» հասարակական կազմակերպությունը եւ «Բժիշկ Լիզա» ու «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամները: Այս մարդիկ ստացել են անհրաժեշտ ամեն ինչ կենցաղի բարելավման համար՝ ծածկոցներ, բարձեր, գազային տաքացուցիչներ կերակուր պատրաստելու համար, հիգիենայի պարագաներ, մթերքներ եւ կյանքի պայմանների բարելավման համար այլ գույք: Մի քանի օրվա ընթացքում ռուս զինծառայողները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել է ավելի քան 16,5 տոննա հումանիտար բեռ: Այդ թվում`բժշկական սարքավորումներ հիվանդանոցների եւ բուժակային կենտրոնների համար, դասագրքեր եւ մանկական գրականություն դպրոցականների համար:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page