top of page

Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. բնակարանի կարիք ունի 10.000 ընտանիք

Jan 23, 2021
1 min read

Արցախ աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Արցախի նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախում բնակարանային ծրագրերը, նշվեց, որ առկա են մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ, որոնք այս պահին կացարանի կարիք ունեն: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Կողմերը շեշտեցին, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:

Այնուհետ Զարեհ Սինանյանը Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց արագ կառուցվող փայտե բնակարաններ:

 
 
 

Comments


bottom of page