top of page

Արցախում ցեմենտի գործարան է բացվել

Sep 19, 2021
1 min read

Արցախում ցեմենտի գործարան է բացվել, որը կարտադրի նաև այլ շինանյութեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի ՛ հայրենակիցներ Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը: Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց այդ բիզնես-գաղափարից, այլև այն իրականացրեց ամբողջ ծավալով. ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Բացի ցեմենտից, գործարանը կարտադրի նաև այլ շինանյութեր, որոնք, համոզված եմ, լայնորեն կօգտագործվեն Արցախում մեծ թափ առած շինարարական աշխատանքներում»,- գրել է նա:


 
 
 

Comments


bottom of page