top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախում սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր


ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր եւ տեղեկություններ ստանալու համար հարցումներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ դատախազությունից։

Որպես վկա հարցաքննվել է ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝ նաեւ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page