top of page

Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով

  • Anews
  • Feb 8, 2023
  • 1 min read

ree

Արցախում ներպետական ավտոճանապարհները հիմնականում երթևեկելի են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից:

Փետրվարի 8-10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինեն մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

 
 
 

Comments


bottom of page