top of page

Արցախում նոր դեպքեր չեն գրանցվել

Aug 6, 2020
1 min read

Արցախի հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:

Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 526 փորձանմուշի հետազոտություն»:

 
 
 

Comments


bottom of page