top of page

Արցախում ձյան առատ տեղումների հետևանքով փլուզումներ են եղել

Mar 23, 2022
1 min read


Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաքում և շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզուման դեպքեր, տեղեկանում ենք Արցախի ԱԻ պետական ծառայությունից: ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է խոտի պահոցի և գոմի տանիքը, ինչպես նաև բնակարանին կից ծածկը: ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ: Հասցված վնասների չափը ճշտվում է:

 
 
 

Comments


bottom of page