Արցախում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող․նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր
Feb 16, 2022
1 min read

Այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։ Նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:




Comments