top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք


ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 26-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10177 քաղաքացու հետազոտություն, որից 955-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2938 դեպք: Կատարվել է 28 129 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page