top of page

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Jun 19, 2021
1 min read

Հունիսի 18-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8502 քաղաքացու հետազոտություն, որից 889-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2773 դեպք: Կատարվել է 25 954 թեստավորում:


 
 
 

Comments


bottom of page