top of page

Արցախում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար իրականացվում են համալիր միջոցառումներ

Mar 5, 2020
1 min read

Արցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ  մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝  սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար:

Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են:

Այս պահի դրությամբ ևս երկու կասկածելի դեպքի փորձանմուշ  ուղարկվել են ՀՀ և գտնվում են հետազոտման փուլում:

Խնդրում ենք վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Կառավարությունը շարունակում է իրականացնել արդյունավետ և կանխարգելիչ միջոցառումներ:

 
 
 

Comments


bottom of page