top of page

Արցախում կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար

Apr 14, 2020
1 min read

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Այս պահի դրությամբ Արցախում նոր թեստավորված քաղաքացիներ չկան: Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան»,- նշված է հայտարարության մեջ:

Արցախում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, կա 17 մեկուսացված, թեստավորվել է 59 մարդ։

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

 
 
 

Comments


bottom of page