top of page

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ քաղաքացի

Apr 23, 2020
1 min read

Արցախի Հանրապետությունում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից։

Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կրկնակի թեստավորվել է կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը։

«Նրա մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է նաև, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:

Ապրիլի 23-ի դրությամբ՝ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:


 
 
 

Comments


bottom of page