top of page

Արցախում կորոնավիրուսից ապաքինված երկու քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

Apr 17, 2020
1 min read

Արցախի Հանրապետության Քաշաթաղի բուժմիավորումից ապրիլի 17-ին դուրս են գրվել  կորոնավիրուսից ապաքինված երկու քաղաքացիները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ նրանք 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախում ապրիլի 17-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 7 դեպք, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։

 
 
 

Comments


bottom of page