top of page

Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացու թեստերի պատասխանը բացասական է

Mar 6, 2020
1 min read

Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել: Այս մասին մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր  ՀՀ՝  հետազոտության համար:

Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող  աշխատանքների   վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը:

 
 
 

Comments


bottom of page