top of page

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Mar 27, 2021
1 min read

Մարտի 26-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4384 քաղաքացու հետազոտություն, որից 589-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2473 դեպք: Կատարվել է 21 832 թեստավորում:

 
 
 

Comments


bottom of page