top of page

Արցախում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել. 66 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Nov 26, 2021
1 min read

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 
 
 

Comments


bottom of page