top of page

Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել. արձանագրվել է 5 մահ

Nov 16, 2021
1 min read


Նոյեմբերի 15-ին կատարվել է 181 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել: Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 5 մահվան դեպք. 79-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: 77-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: 65-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: 49-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: 64-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20364 քաղաքացու հետազոտություն, որից 3203-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: Անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00:

 
 
 

Comments


bottom of page