top of page

Արցախում կորոնավիրուսի 133 նոր դեպք է գրանցվել. մահացել է 2 քաղաքացի

Feb 15, 2022
1 min read

Արցախի Հանրապետությունում փետրվարի 14-ին կատարվել է 303 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 133 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Գրանցվել է մահվան 2 դեպք։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է արձանագրվել:

 
 
 

Comments


bottom of page