top of page

Արցախում կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք է հաստատվել

Aug 16, 2020
1 min read

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ:

Առողջացել է 5 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5, ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 7909 փորձանմուշի հետազոտություն»:

 
 
 

Comments


bottom of page