top of page

Արցախում կայացել է «Վերջ ցեղասպանությանը» խորագրով բողոքի ակցիա

Apr 10, 2021
1 min read

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 10-ին, Ստեփանակերտի Զանգակատուն-հուշակոթողի մոտ կայացել է «Վերջ ցեղասպանությանը» խորագրով բողոքի ակցիա՝ ի հիշատակ Մարաղայի կոտորածի 29-րդ տարելիցի։ Ակցիայի մասնակից երիտասարդները ցեղասպանությունը դատապարտող պաստառներով իրենց բողոքն են ներկայացրել աշխարհին։ Այնուհետև ծաղիկներ են խոնարհել և մոմավառություն իրականացրել հուշակոթողի մոտ: Այս մաիսն հայտնում է «Արցախպրես»-ը:

 
 
 

Comments


bottom of page