top of page

Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 48 241 մարդ

Jan 10, 2021
1 min read

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 48 241 մարդ։

 
 
 

Comments


bottom of page