top of page

Արցախում երեկ որոնողական աշխատանքների արդյունքում դի չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

Feb 7, 2021
1 min read

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ փետրվարի 6-ին, մահացած զինծառայողի դի չի հայտնաբերվել։ Այս մասին լրագրողներին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Այսօր որոնողական աշխատանքներ իրականացվում են Ֆիզուլիի եւ Հադրութի ուղղությամբ, 4 որոնողական խումբ է մեկնել:

Փետրվարի 6-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1365 աճյուն:

 
 
 

Comments


bottom of page