top of page

Արցախում գազատարի նորոգումը դեռ չի ավարտվել՝ բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով

Mar 17, 2022
1 min read

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով Արցախի գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, տեղեկացնում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,– ասվում է տարածված հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page