top of page

Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին

Oct 1, 2020
1 min read

Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին   Երեկ ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ և հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե «մահացու» հարվածը հասցվել է Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով։ Որպես ապացույց կցված էր նաև կործանիչի լուսանկարը՝


Նախ նշենք, որ հրապարակված լուսանկարն առնվազն 4 տարվա հնություն ունի։ Համացանցում այն հայտնվել է դեռևս 2016 թվականին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից բունկերի պայթեցմանը՝ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի պաշտպանության բանակից հայտնեցին, որ այս հայտարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է։ 

 
 
 

Comments


bottom of page