Արցախում 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է եղել

Արցախի Հանրապետության 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է եղել։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Ապրիլի 20-ին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով Արցախից ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչի ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ»,- նշված է հաղորդագրությունում։
Արցախում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են: Ընդհանուր առմամբ իրականացվել է 173 թեստավորում։




Comments