top of page

Արցախում 18-ամյա ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ

Dec 16, 2020
1 min read

Քննություն է տարվում՝ զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

«Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page