top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախից հացահատիկի արտահանումն արգելվել է


«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ հավելելով, որ սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է ԱՀ ներքին գործերի նախարարությանը և ԱՀ պետական եկամուտների կոմիտեին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page