top of page

Արցախի ՊԲ-ում պարգևատրումներ են արվել

Sep 1, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ այսօր բարձր պարգևներ եմ հանձնել մեր երկրի պաշտպանության և այլ ոլորտներում նշանակալի ավանդ ներդրած երախտավորների:

Այդ մարդկանց թվում էին Պաշտպանության բանակի զինծառայողներ Կարեն Շաքարյանը, Կարեն Առստամյանը և Սամվել Պողոսյանը, ովքեր արժանացան գեներալ-մայորի զինվորական բարձր կոչման: Նրանց շարքն եմ ուզում դասել նաև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված լեգենդար հրամանատար Հայկ Սարգսյանին, ով արցախյան պատերազմում կերտած հաղթանակի և բանակաշինության հետագա աշխատանքների առաջամարտիկներից է:

Նրանք մեր Հայրենիքի անդորրը ապահովող տղաներին մարմնավորող այն հերոսական կերպարներն են, որոնց փորձն ու գիտելիքները դեռ երկար ժամանակ ի սպաս են դրվելու բանակաշինության և պետականության ամրապնդմանը:

Պատի ՛ վ ունեմ»:


 
 
 

Comments


bottom of page