top of page

Արցախի ուղղությամբ Ադրբեջանը մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց

Jun 13, 2020
1 min read

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 7-13-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:

 
 
 

Comments


bottom of page