top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախի ոստիկանությունում կիբեռհանցագործության մասին գրանցվել է հերթական հաղորդումը

Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն օգոստոսի 8-ին ստացվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը` համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ըստ դիմողի, ս.թ. օգոստոսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։ Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page