top of page

Արցախի ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Jul 18, 2021
1 min read

Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։ Այս մասին տեղեկացնում ենք «Արցախգազ» ՓԲԸ֊ից։

Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

 
 
 

Comments


bottom of page