top of page

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը

Jul 6, 2021
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին Anews.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։


Հանդիպմանը քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակության ընդլայնմանն ու բազմակողմանի համագործակցությանն առնչվող հարցեր:


Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

 
 
 

Comments


bottom of page