Արցախի նախագահն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների
May 5, 2022
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների։ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու Արցախի Հանրապետության վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովման մեխանիզմներն ու սոցիալ-տնտեսական խնդիրները։ Երկրի ղեկավարը լսել է շարժման անդամների մտահոգություններն ու երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին։




Comments