top of page

Արցախի նախագահն այցելել է «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն

Apr 15, 2022
1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին այցելել է Ստեփանակերտում գործող «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն, որը մատուցում է ամբուլատոր պոլիկլինիկական ամբողջական ծառայություն: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու ենթակառուցվածքներին, կարևորել ժամանակակից բժշկական նոր կենտրոնների հիմնադրումն Արցախում: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը: Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

 
 
 

Comments


bottom of page