top of page

Արցախի նախագահն ԱԺ 3 խմբակցությունների հետ է հանդիպել

Dec 17, 2021
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական Հայրենիք» և «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:

Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մի շարք այլ հարցերի: Նախագահ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար ու պահանջված՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական բոլոր ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով:

 
 
 

Comments


bottom of page