top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին վերջին շաբաթվա ընթացքում ստացվել է 334 զանգ


Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 334 զանգ:

Արցախի նխագահի աշխատակազմից հայտնում են, որ բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովմանը և տեղահանված անձանց այլ խնդիրներին:

Բաց թողնված զանգերին պատասխանելու և բարձրացված հարցերի ճշտման համար թեժ գծի աշխատակիցները կատարել են 113 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 - 18:00-ն։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page