top of page

Արցախի նախագահը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը

Nov 21, 2021
1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի պաշտպանական ուղղություն և մարտական դիրքում մասնակցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Բարձր գնահատելով տվյալ պաշտպանական հատվածում մարտական խնդիր կատարած զինվորականների և կամավորականների սխրանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ Հայրենիքի փրկված մասը զորացնելով միայն կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը։ Այնուհետև նախագահ Հարությունյանը ծանոթացել է Մաճկալաշեն համայնքում՝ նոր ոռոգման համակարգի և Սոս համայնքում զոհված ազատամարտիկի ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինաշխատանքներին։ Այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Ամարասի վանական համալիրում։

 
 
 

Comments


bottom of page