Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
Nov 9, 2021
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների տարելիցի կապակցությամբ նոյեմբերի 9-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին:




Comments