top of page

Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Oct 7, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխտակազմից ։

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:


Անդրադառնալով հրետակոծությունից տուժած շենք-շինություններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:

 
 
 

Comments


bottom of page